Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Հուլիս / 2022 : 19-26

Թուրքիան և Ադրբեջանը գործում են որպես միասնական բանակ. Աքար

«Թուրքիան և Ադրբեջանը գործում են որպես միասնական բանակ»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Haber Global հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով 44-օրյա պատերազմից հետո թուրք-ադրբեջանական հարաբերությունների մասին հարցին։

«Ադրբեջանը մեր եղբայրն է, և ոչ ոք դրանում չի կասկածում։ Մենք իսկապես մեկ ազգ ենք, երկու պետություն։ Հատկապես 44 օրյա հաջող օպերացիայից հետո կարելի է ասել, որ ամբողջությամբ ձուլվել ենք մեր ադրբեջանցի եղբայրներին», - ասել է նա:

Աքարը նշել է, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո երկու երկրների հարաբերություններն ընդլայնվում են.

«Երկու բանակները համատեղ զորավարժություններ են անցկացնում և համագործակցում են պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Մենք գործում ենք որպես մեկ բանակ»,- ասել է Աքարը՝ հավելելով, թե իբր Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ գործունեությունը ուղղված չէ երրորդ կողմի դեմ:

«Երկու երկրների միջև համագործակցությունը երրորդ պետության դեմ չէ: Ավելի շուտ դա Հարավային Կովկասի անվտանգության համար է»,- եզրափակել է Աքարը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 10825անգամ
Վերջին լուրեր