12 / Հուլիս / 2022 : 18-22

ԱՄՆ-ն ցանկանում է Ռուսաստանի հետ միջուկային հարցերի շուրջ երկխոսություն սկսել. ԱՄՆ Պետդեպ

«Միացյալ Նահանգները կցանկանար աշխատել Ռուսաստանի հետ միջուկային անվտանգության հարցերի շուրջ, սակայն հնարավոր չի համարում դա անել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության պատճառով»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Բոնի Ջենկինսը, գրում է 80000hours֊ը։

«Մենք շարունակում ենք ուշադրություն դարձնել սպառազինությունների վերահսկման հարցերին: Ցավոք, մենք ստիպված եղանք դադարեցնել ռազմավարական կայունության շուրջ բանակցությունները»,- լրագրողներին ասել է Ջենկինսը։

Նրա խոսքով՝ արևմտյան երկրներն այժմ կենտրոնացնում են իրենց ջանքերը Ռուսաստանի հետ «միջուկային պատերազմը» կանխելու վրա և փորձում են օգնել Ուկրաինային։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 6866անգամ
Վերջին լուրեր