13 / Հուլիս / 2022 : 09-50

Պենտագոնը հայտնել է Սիրիայում «Իսլամական պետության» ղեկավարներից մեկի ոչնչացման մասին

Ամերիկացի զինվորականները Սիրիայում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկին՝ Մահեր ալ-Աղալին, հայտնել են ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունից:

Պենտագոնի տվյալներով՝ նա համակարգել է ԻՊ-ի գործունեությունը Սիրիայում և եղել է աշխարհում խմբավորման չորս հիմնական ղեկավարներից մեկը:

ԱՄՆ ռազմական գերատեսչությունից տեղեկացրել են, որ Կենտրոնական հրամանատարության ուժերը Սիրիայի հյուսիս-արևելքում ԻՊ-ի երկու բարձրաստիճան անդամների ուղղությամբ հարված են հասցրել անօդաչու թռչող սարքից: Ըստ Պենտագոնի՝ հարվածի հետևանքով խաղաղ քաղաքացիներ չեն տուժել:


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 4615անգամ
Վերջին լուրեր