13 / Հուլիս / 2022 : 11-05

Շրի Լանկայի նախագահը փախել է

Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան հրաժարական տալուց առաջ փախել է Մալդիվներ, հայտնում է Գարդիանը։ Նա երկրից հեռացել է ռազմական ինքնաթիռով՝ կնոջ և երկու թիկնապահների հետ։

Տեղեկացնենք, որ ավելի վաղ Ռաջապակսան փորձել է փախչել ԱՄԷ, բայց օդանավակայանի աշխատակիցները թույլ չէին տվել նրան ինքնաթիռ նստել։

Ռաջապակսան հրաժարական է տալիս երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական աղետալի վիճակի և ամիսներ շարունակվող ցույցերի պատճառով։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 5768անգամ
Վերջին լուրեր