14 / Հուլիս / 2022 : 12-34

ԱՄՆ-ը և Իսրայելը հռչակագիր կստորագրեն՝ թույլ չտալու Իրանին միջուկային զենք ունենալ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը Երուսաղեմում երկկողմ հանդիպմանը կստորագրեն համատեղ հռչակագիր՝ պարտավորվելով թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Այդ մասին հայտնել է Վաշինգտոնի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան՝ փոխանցում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հռչակագիրը կընդլայնի ԱՄՆ-ի և Իսրայելի միջև համագործակցությունն անվտանգության ոլորտում:

Ամերիկացի պաշտոնյան հայտնել է նաև, որ Բայդենի ու Լապիդի բանակցություններին կքննարկվի իրավիճակն Ուկրաինայում:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 5038անգամ
Վերջին լուրեր