14 / Հուլիս / 2022 : 13-37

Բայդենը Երուսաղեմում Իսրայելի վարչապետին կխնդրի ավելացնել ռազմական օգնությունը Կիևին

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հուլիսի 14-ին Երուսաղեմում կայանալիք երկկողմ հանդիպման ընթացքում Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդին կխնդրի ավելացնել ռազմական օգնությունն Ուկրաինային: Հուլիսի 14-ին այդ մասին հաղորդել Է Axios պորտալը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների:

«Մենք գոհ ենք նոր օգնությունից, որի մասին վերջին օրերին հայտարարել Է Իսրայելը, բայց Ուկրաինան առանձնահատուկ պահանջներ ունի, որոնց մասին մենք պատրաստվում ենք խոսելու իսրայելական կողմի հետ»,- մեջբերում Է հրատարակությունը Միացյալ Նահանգների վարչակազմի՝ անունը չհայտնած ներկայացուցչի խոսքը: Պորտալը նշում Է, որ Իսրայելը, թեեւ ճշտել Է Մոսկվայի նկատմամբ իր քաղաքականությունը եւ զբաղեցրել ավելի «ուկրաինամետ դիրքորոշում», առայժմ Ուկրաինային արդի զենք չի մատակարարել:



Ավելի վաղ հրեական պետության պաշտպանության նախարարությունը հայտնել Է, որ Իսրայելը 1,5 հազար սաղավարտ, նույնքան պաշտպանական բաճկոնակ եւ հազար հակագազ կմատակարարի Ուկրաինայի քաղաքացիական ծառայություններին: Ինչպես հուլիսի 13-ին հայտարարել Է Վաշինգտոնի վարչակազմի մի բարձրաստիճան ներկայացուցիչ, Ուկրաինայի իրադրությունը կլինի Երուսաղեմում Լապիդի եւ Բայդենի առաջիկա բանակցությունների թեմաներից մեկը: Ըստ որում պաշտոնյան խուսափել Է այն հարցի ուղղակի պատասխանից, թե Բայդենը պլանավորում Է արդյոք «Իսրայելին դրդելու» Ուկրաինա զինամթերքի ուղարկման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 6285անգամ
Վերջին լուրեր