Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Հուլիս / 2022 : 16-28

Ադրբեջանը մտադիր է Հայաստանի հետ հաշտության պայմանագիր ստորագրել. Ալիև

Ադրբեջանը, վերջ դնելով իր հողերի 30-ամյա բռնազավթմանը, մտադիր է շրջել պատերազմի էջը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հղած նամակում,-հայտնում է APA-ն։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նամակում Իլհամ Ալիևը նշել է նաև, որ Հարավային Կովկասում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրողությունը բարենպաստ հող է ստեղծել կայուն խաղաղության և տարածաշրջանային տնտեսական համագործակցության համար։

«Ադրբեջանը, վերջ դնելով իր հողերի 30-ամյա բռնազավթմանը, մտադիր է շրջել պատերազմի էջը, կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և ստորագրել խաղաղության պայմանագիր։ Հավատում ենք, որ Ֆրանսիան արժեքավոր ներդրում կունենա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի նախապատրաստման գործընթացում՝ հիմնվելով միջազգային իրավունքի հինգ սկզբունքների վրա»,- ասված է նամակում:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 24943անգամ
Վերջին լուրեր