15 / Հուլիս / 2022 : 09-05

Մահացել է Դոնալդ Թրամփի նախկին կինը

Մահացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին կինը՝ Իվանա Թրամփը, այս մասին հայտնել է նախկին նախագահը: Նշենք, որ Իվանա Թրամփը 73 տարեկան էր:

«Ես շատ ցավով տեղեկացնում եմ բոլոր նրանց, ովքեր սիրում էին նրան, որ Իվանա Թրամփը մահացել է Նյու Յորքի իր տանը», - գրել է Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական հարթակում։


Զույգն ամուսնացած է եղել 1977-ից 1992 թվականներին եւ ունեցել է երեք զավակ՝ Դոնալդ կրտսերը, Իվանկան եւ Էրիկը: Իվանա Թրամփը Չեխոսլովակիայից է, որի մասին Թրամփ ընտանիքի հայտարարության մեջ նշված է, որ նա փախել է կոմունիզմից եւ ԱՄն-ում իր երեխաներին ճկունություն, կարեկցանք եւ վճռականություն սովորեցրել:


Զույգը 1980-ականներին և 1990-ականներին Նյու Յորքի նշանավոր հասարակական գործիչներից էին, և նրանց բաժանությունը հետաքրքրություն էր առաջացրել հասարակության լայն շրջանակներում:

Նրանց բաժանումից հետո տիկին Թրամփը շարունակել է թողարկել գեղեցկության ապրանքների, հագուստի և զարդերի իր շարքերը:

Նա նաև նկարագրել է Թրամփի երեք երեխաների դաստիարակությունը իր 2017 թվականի «Մեծացնել Թրամփին» հուշերում:

Ո՛չ նախկին նախագահի, ո՛չ էլ Թրամփ ընտանիքի հայտարարությունների մեջ Իվանա Թրամփի մահվան պատճառը չի նշվել:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 21659անգամ
Վերջին լուրեր