15 / Հուլիս / 2022 : 09-32

Իտալիայի վարչապետը հրաժարական է տվել. նախագահը չի ընդունում այն


Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտարարել է հրաժարականի մասին։

Տեղեկությունը հաստատել է վարչապետի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ Դրագին նախարարների խորհրդի նիստում ասել է, թե համապատասխան հայտարարությունը կփոխանցի պետության ղեկավարին՝ նախագահ Սերջիո Մատարելային։

«Ուզում եմ հայտարարել, որ այսօր երեկոյան ես հանրապետության նախագահին կհանձնեմ իմ հրաժարականի դիմումը», - ասել է Դրագին։

Նախագահը, սակայն, չի ընդունել Դրագիի հրաժարականը։

Այս մասին ասված է նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

«Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան այսօր երեկոյան մախագահական պալատում ընդունել է Նախարարների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Մարիո Դրագիին, ով հրաժարական է ներկայացրել: Նախագահը նրան հայտնել է, որ չի ընդունի այն։

Մատարելլան հրավիրել է կառավարության ղեկավարին ելույթ ունենալ խորհրդարանում՝ գնահատելու Հանրապետության Սենատում կայացած հանդիպման արդյունքներից բխող իրավիճակը»,- ասված է հայտարարության մեջ։

Լրատվամիջոցները հայտնում են, որ Դրագին հուլիսի 20-ին ելույթ կունենա խորհրդարանում՝ ներկայացնելով հրաժարականի մասին իր որոշման պատճառներն ու մանրամասները:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 7099անգամ
Վերջին լուրեր