15 / Հուլիս / 2022 : 09-55

Բիլ Գեյթսն իր գրեթե ողջ կարողությունը բարեգործության կտրամադրի

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ իր ողջ կարողությունը կտրամադրի «Գեյթս» հիմնադրամին, որը նա հիմնել է իր նախկին կնոջ՝ Մելինդա Գեյթսի հետ։ Այս մասին միլիարդատերը խոսել է Twitter-ում։ Գեյթսը նշել է, որ դրանից հետո կլքի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը։

«Նախատեսում եմ իմ գրեթե ողջ կարողությունը տրամադրել հիմնադրամին։ Ես դուրս կգամ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակից»,֊ասել է

Բիլ Գեյթսը, ով ամեն տարի հիմնադրամ է ուղարկում 6 միլիարդ դոլար։ Նա նշել է սակայ, որ «մեր ժամանակի մեծ ճգնաժամերն ավելին են պահանջում»: Միլիարդատերն արդեն 20 միլիարդ դոլար է փոխանցել հիմնադրամին։

Նա հավելել է, որ աշխարհը վերջին տարիներին բազմաթիվ լուրջ ցնցումներ է ապրել, այդ թվում՝ կորոնավիրուսային համաճարակը, և Ուկրաինայում հակամարտությունը, ինչը, նրա խոսքով, «շատ մարդկանց հուսահատության մեջ է գցել»։

«Ես պարտավոր եմ իմ ռեսուրսները վերադարձնել հասարակությանը այնպիսի ձևերով, որոնք ամենամեծ ազդեցությունն ունեն տառապանքը նվազեցնելու և կյանքը բարելավելու վրա: Հուսով եմ, որ արտոնյալ դիրքերում գտնվող մյուս մեծահարուստները նույնպես առաջ քայլ կանեն»,֊ասել է Գեյթսը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 9529անգամ
Վերջին լուրեր