15 / Հուլիս / 2022 : 14-39

«Էրդողանի մերձավորներից շատերն ապագա են փնտրում Անգլիայում»․ Էրդողանի նախկին բժիշկ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին բժիշկ ու նախկին պատգամավոր Թուրհան Չյորմեզը պնդել է, որ Էրդողանի մերձավոր շրջապատից շատերն արտերկիր տեղափոխվելու պլաններ են մշակում, տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Նույնիսկ Էրդողանի մերձավոր շրջապատից Անգլիայում կարիերա փնտրող, ապագա փնտրող մարդիկ կան: Ընտանիքի մի մասին այնտեղ թողած այստեղ եկող-գնացող կարևոր անձինք կան»,- ասել է Չյորմեզը: Ըստ նրա՝ Անգլիայում գտնվելիս այնտեղ Էրդողանի շատ մերձավորների է հանդիպում:

Բժշկի կարծիքով՝ այդ անձանց՝ արտասահմանում ապագայի պլաններ կազմելը կապված է այն բանի հետ, որ նրանք Թուրքիայի ապագայի վերաբերյալ անհանգստություններ ունեն և ուզում են իրենց վաղվա օրը ապահովագրել:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 7377անգամ
Վերջին լուրեր