15 / Հուլիս / 2022 : 15-06

ՆԱՏՕ-ի հանդիպման ժամանակ գերմանացի զինվորականներից գողացել են գաղտնի տվյալներով համակարգիչները

Փարիզում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում գերմանական պատվիրակությունից գողացել են գաղտնի տվյալներով դյուրակիր համակարգիչ։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ տեղական ԶԼՄ-ներին հղումով։

Միջադեպը տեղի է ունեցել ծովում հակահրթիռային պաշտպանության մասին սեմինարի ժամանակ։ Գերմանիայի գլխավոր շտաբի ներկայացուցիչը կարճ ժամանակով լքել է դահլիճը, իսկ վերադառնալուց հետո սեղանին չի գտել իր համակարգիչը։

Կինը դիմել է ոստիկանություն՝ նշելով, որ սարքը պարունակում է խիստ գաղտնի նյութեր «մի քանի պետությունների ծրագրային ապահովման վերաբերյալ»։ Ֆրանսիայի իրավապահ մարմինները և հետախուզական ծառայությունները սկսել են հետաքննությունը։

Տեսախցիկներով պարզել են, որ գողը բեյսբոլի գլխարկով մորուքավոր տղամարդ է։ Չի բացառվում լրտեսության տարբերակը, քանի որ կասկածյալը լավ գիտեր տարածքի դասավորությունը և շենքում մնացել է 10 րոպեից ոչ ավելի։ Համակարգիչը հեռակա արգելափակվել է, սակայն չկան երաշխիքներ, որ այնտեղից չեն կարող տվյալներ հանել:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 9204անգամ
Վերջին լուրեր