15 / Հուլիս / 2022 : 15-14

Երևան է ժամանել ԱՄՆ հետախուզության ղեկավարը

ԱՄՆ հետախուզության կենտրոնական ծառայության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսը մի քանի ժամով ժամանել է Հայաստան, հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։

Ուիլյամ Բերնսը Երևան է ժամանել այսօր առավոտյան։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` ամերիկյան հետախուզության ղեկավարի երևանյան այցի շրջանակում նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ։

Այս պահին պաշտոնական տեղեկություն չկա ո՛չ ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան, ո՛չ ՀՀ պետական կառույցների կողմից։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 17505անգամ
Վերջին լուրեր