15 / Հուլիս / 2022 : 17-55

Երուսաղեմի հայոց պատրիարքը Ջո Բայդենին հայկական հախճապակուց պատրաստված ափսե և նուռ է նվիրել (լուսանկարներ)

Երուսաղեմի հայոց պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին նվիրել է հայկական հախճապակուց պատրաստված ափսե և նուռ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Ավելի վաղ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահն այցելել է Բեթղեհեմի Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի և հանդիպել Երուսաղեմի հայոց պատրիարքի հետ:

Պատրիարք սրբազանը Բայդենի հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ շնորհակալություն է հայտնել նրան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար և քննարկել այլ թեմաներ:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 8282անգամ
Վերջին լուրեր