Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Հուլիս / 2022 : 19-29

«Ես այսպիսի պահերին հիշում եմ Առանձարի «Վշտի ծիծաղն» ու սարսափում»․ Անուշ Զոհրաբյան

«Մեդիա ասոցիացիայի» տնօրեն Անուշ Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ես այսպիսի պահերին հիշում եմ Առանձարի «Վշտի ծիծաղն» ու սարսափում: Երբ Լենկ Թեմուրը հրամայում է՝ կոտորել հայերին անխնա ու դաժանաբար... և հետո պետք է գային և իրեն հայտնեին, թե ինչ էին անում հայերն այդ պահին: Գալիս են ու պատմում, որ այնքան դաժանաբար են մյուսների աչքի առաջ սպանել, որ հայերը լալիս էին. դա չի գոհացնում առաջնորդին, հրամայում է շարունակել, գալիս են և հայտնում, որ հայերը սարսափելի ցավի մեջ են, լալիս են, ողբում… Կրկին չի բավարարվում արդյունքով, հրամայում է շարունակել. այս անգամ գալիս և հայտնում են, որ հայերը բարձր ու խելագար ծիծաղում են, գոհունակությամբ հրամայում է՝ դադարեցնել... «Վշտի ծիծաղն» ամենավտանգավորն է:

Թույլ են նրանք, ովքեր անկախ ամեն ինչից, ծիծաղում կամ ուրախանում են ուրիշի դժբախտության վրա:
Բայց այն, ինչ դարերով փորձեց անել թշնամին հայի հետ ու չկարողացավ, մեր իշխանությունները կարողացել են անել... մենք սկսել ենք «ծիծաղել վշտի պահին»...

Yelaket.am-ը ցավակցում է կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, մտերիմներին։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 38166անգամ
Վերջին լուրեր