Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Հուլիս / 2022 : 12-33

Արմենին էստեղ վատ բան գրողը նրան չի գրում, այլ իր սեփական ընտանիքին, Ձեր անեծքները ձեզ են վերադառնալու. Նազենի Հովհաննիսյանի արձագանքը

Yelaket.am-ը արդեն տեղեկացրել է, որ երեկ Երեւանի աընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ եւ նա կորցրեց գիտակցությունը՝ ընկնելով աթոռից: Ավելի ուշ հայտնի դարձավ,որ Արմեն Գրիգորյանը մահացավ:

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում պրյոդյուսեր Արմեն Գրիգորյանիմ մահվան դեպքի կապակցությամբ գրել է հետեւյալը.

«Հենց նոր մահացավ Արմեն Գրիգորյանը: Դատարանում: Խոսքերս խեղդվեցին կոկորդումս: Յուրաքանչյուրս կարող էինք լինել նրա տեղում: Խաղաղ թող մնա հոգիդ Երկնքում…..», – գրել է Նազենին, իսկ մեկնաբանությունների հատվածում հավելել է․ «Արմենին էստեղ վատ բան գրողը նրան չի գրում, այլ իր սեփական ընտանիքին ու ինքն իրեն: Այդքանը: Ձեր անեծքները ձեզ են միայն վերադառնալու: Վերևն Աստված կա»։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Արմենի մայրն ինձ հարցրեց՝ «շտապօգնությունը կհասցնի չէ՞ Արմենիս փրկել»

Տեսանյութը՝ ստորև

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 174817անգամ
Վերջին լուրեր