Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Հուլիս / 2022 : 10-10

ԱՄՆ պետքարտուղարը դրական է գնահատել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը Թբիլիսիում

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Թբիլիսիում: Բլինքենն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր պաշտոնական միկրոբլոգում:

«Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը դրական քայլ արեցին՝ հանդիպելով Թբիլիսիում: Ուղիղ երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները լուծելու ամենաճիշտ և հուսալի ճանապարհն է», - գրել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը:


Հուլիսի 16-ին Թբիլիսիում, Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի միջնորդությամբ տեղի էր ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրության՝ Միրզոյանը Բայրամովի հետ հանդիպմանը վերահաստատել է հայկական կողմի տեսակետն առ այն, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը: Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 6143անգամ
Վերջին լուրեր