07 / Հուլիս / 2022 : 17-12
Ամերիաբանկը` Gyumri Tech Week-ի գործընկեր ու Կիբերանվտանգության հաքաթոնի գլխավոր հովանավոր
Հուլիսի 2-ից 4-ը Գյումրիում կայացավ տարվա ամենամեծ տեխնոլոգիական միջոցառումներից մեկը` Tech Week 2022-ը։ Լինելով հայաստանյան ֆինանսատեխնոլոգիական խոշորագույն կառույց, որը շարունակաբար ներդրումներ է կատարում նորագույն տեխնոլոգիաների ոլորտում՝ զարգանալով էկոհամակարգերի ուղղությամբ, Ամերիաբանկը միացել էր եռօրյա tech-տոնին՝ որպես գործընկեր ու Կիբերանվտանգության հաքաթոնի գլխավոր հովանավոր:«Մենք շատ ուրախ ենք, որ Tech Week-ն անցկացվում է Գյումրիում, որը տեխնոլոգիական զարգացման յուրօրինակ խորհրդանիշ է դարձել: Դա չէր կարող մեզ չոգևորել ու չխթանել, որ մենք ևս մասնակից դառնանք այս տեխնոլոգիական տոնին»,- նշեց Ամերիաբանկի անհատական ֆինանսական ծառայությունների և քարտերի վարչության ղեկավար Էլեն Դանիելյանը:
GTW եռօրյա միջոցառումների շարքում ելույթով ներկայացավ Ամերիաբանկի թվային մարքեթինգի բաժնի ղեկավար Ժորժիկ Գրիգորյանը՝ բացահայտելով խնդիրների լուծման մարդակենտրոն եղանակը։ Նա նշեց, որ Ամերիաբանկը, լինելով մարդակենտրոն միջավայր, անցնելով թվային տրանսֆորմացիայի ճանապարհով ու ներդնելով թվային էկոհամակարգեր, չի մոռանում, որ ցանկացած տեխնոլոգիայի կամ նորարարության կենտրոնում միևնույն է մարդն է։
Ամերիաբանկի զարգացման և վերապատրաստման բաժնի ղեկավար Վահան Մելքումյանն էլ որպես բանախոս մասնակցեց «Տեխնոլոգիաները, աշխատանքի ներկան և աշխատաշուկան. բացերն ու հնարավորությունները: IT-ն միայն ծրագրավորողները չեն» խորագրով քննարկմանը՝ կիսվելով աշխատաշուկայի զարգացման գլոբալ տենդենցներով ու Ամերիայի մոտեցումներով։
«Ժամանակակից թվայնացման աշխարհում նոր հարթակներում նոր մարտահրավերներ են ի հայտ գալիս անվտանգության հետ կապված: Մենք, կարևորելով հաճախորդների տվյալների անվտանգությունը, ամենօրյա ռեժիմով հետևում և, էկոհամակարգեր ներդնելիս, նախապես բոլոր ռիսկերը կանխատեսում, գնահատում, կանխարգելում ենք»,- անդրադառնալով GTW շրջանակում Ամերիաբանկի հովանավորությամբ անցկացվող կիբերանվտանգության հաքաթոնին` ասաց Ամերիաբանկի տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Գնել Ասատրյանը:
Ամերիաբանկը նաև մասնակցեց Գյումրիի Դրամատիկական թատրոնի շենքում ծավալված աշխատանքի տոնավաճառին։ Երկու օր շարունակ Tech Week-ի այցելուները հնարավորություն ունեին ամերիացիներին հղելու իրենց հետաքրքրող հարցերը թափուր աշխատատեղերի մասին կամ պարզապես համեղ խնձոր ու կոնֆետ ճաշակելու, ինչպես նաև` փորձելու ուժերը շախմատում։
Tech Week-ին Ամերիաբանկի մասնակցության մանրամասները` տեսանյութում:

Դիտվել է
4350անգամ
Դիտեք նաև
10 / Մարտ / 2020
Հրապարակվեց Ամերիա ընկերության բացառիկ հետազոտությունը` ՓՄՁ ոլորտի ներկա վիճակի ու զարգացման...
Ամերիա ՓԲ ընկերությունը իրականացրել է Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, սպասումներն...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություննեով
Ամերիաբանկը 30 միլիոն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է ներգրավել Ավստրիական զարգացման բանկից (OeEB), որոնք ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող և արտահանող ընկերություններին
Միջազգային ֆինանսական կառույցների և առաջատար բանկերի հետ Ամերիաբանկի ունեցած երկարատև ու արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է դարձել լրացուցիչ ներգրավել մոտ 20 մլն ԱՄՆ դոլարի...
11 / Ապրիլ / 2020
Հայկ Եսայանը և Ucom–ի 576 աշխատակից դիմում են գրել. Եսայան եղբայրների հայտարարությունը
Ucom ընկերության շուրջ իրադարձությունների հետ կապված ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները տարածել են հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.
Հայկ Եսայանը հաստատում է...
25 / Ապրիլ / 2020
Ծնեբեկի օգտակարությունը․ մեկնաբանում է մասնագետը
Գյուղատնեսության, ծնեբեկի և մի շարք այլ հարցերի շուրջ զրույց գյուղտնտես Դավիթ Դավթյանի հետ
07 / Մայիս / 2020
Ճգնաժամը կտևի մոտ վեց ամիս․ Վահրամ Միրաքյան
Yelaket.am-ի զրուցակիցն է գործարար, մարկետոլոգ Վահրամ Միրաքյանը։
Կորոնավիրուսը մի քանի շաբաթում փոխեց աշխարհը։ Այնպես փոխեց, որ դրա հետևանքները, թերևս, երկար կկրենք կենցաղում, մարդկային...
17 / Մայիս / 2020
LA Solar Group-ը աննախադեպ շահավետ առաջարկներ ունի Հայաստանի համար. Տեսանյութ
LA Solar Group-ը ԱՄՆ-ում գործում է արդեն մոտ տասը տարի, այս ընթացքում ընկերությունը կարողացել է զարգացման մեծ ուղի անցնել և զգալի հետագիծ թողնել ոլորտում: Ընկերության հիմնադիրը ամերիկահայ գործարար...
10 / Հունիս / 2020
ONEX-ը գործարկեց Հայաստանում առաջին SMART LOCKER-ը
Հայկական ONEX ընկերությունը, որը մատուցում է օնլայն գնումների արագ առաքման ծառայություն, գործարկեց Հայաստանում առաջին SMART LOCKER-ը։
Սեփական արտադրության այս նորարար տեխնոլոգիան կդարձնի օնլայն...