18 / Հուլիս / 2022 : 11-39

Թաթան անդրադարձել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվանը

Երգիչ Թաթան անդրադարձել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվանը։

Նա Ինստագրամի իր էջում տեղադրել է պրոդյուսերի լուսանկարն ու գրել․«Մենք կորցրեցինք տաղանդավոր արվեստագետի և ընկերոջ։ Ցավակցում եմ Արմենի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին»։

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը մայիսի 17–ից գտնվում էր կալանքի տակ, հուլիսի 15–ին՝ դատարանում, արձանագրվել էր պրոդյուսերի մահը։

Նշենք, որ մայիսի 17-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, Արմեն Գրիգորյանը ձերբակալվել էր:


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 39782անգամ
Վերջին լուրեր