18 / Հուլիս / 2022 : 18-00

Անբարեխիղճ վարորդը վրաերթի ենթարկեց ընկերուհուս՝ Սոսիին, հիմա ազատության մեջ վայելում իր կյանքը․ Գոհար Գասպարյան



Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահից հետո ինստագրամյան սթորի է հրապարակել։ Դրան կից նա գրել է հետևյալը․

«Անբարեխիղճ վարորդը, որ վրաերթի ենթարկեց ընկերուհուս՝ Սոսիին, կամ մյուս անխիղճը, որ սպանեց հղի Սոնային, մինչև հիմա ազատության մեջ վայելում են իրենց կյանքը։ Իսկ մեր ժողովրդի ապագայով մտահոգված մարդը մի քանի ամիս կալանքի տակ գտնվելով, անարդարության ցավից մահացավ դատարանում՝ ծնողի աչքի առաջ։ Սա ենք մենք։ Սա են մեր բարքերը: Սա են սովորում մեր երեխաները․․․ Ննջեք խաղաղությամբ․ Արմեն Գրիգորյան»։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա մարտի 1-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած վրաերթի հետեւանքով մահացել է «Քաղաքը», «Վարդապետը» վավերագրական ֆիլմաշարերի հեղինակ, սցենարիստ, բազմաթիվ հիթերի հեղինակ Սոսի Խանիկյանը: Նշենք, որ Սոսին Սևան Խանաղյանի հայտնի «Արցախ» հայտնի երգի խոսքերի հեղինակն է:
Դիտվել է 41832անգամ
Վերջին լուրեր