18 / Հուլիս / 2022 : 18-29

ԵՄ-ն ևս 500 միլիոն եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային

Եվրամիության խորհուրդը համաձայնեցրել է Ուկրաինային ռազմական օգնության 5-րդ փաթեթի տրամադրումը՝ 500 միլիոն եվրոյի չափով։ Այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։


«Եվրոպան շարունակում է միջոցներ տրամադրել խաղաղության և մեր արժեքների պաշտպանման համար։ Ես ողջունում եմ Եվրոպայի խաղաղության հիմնադրամից Ուկրաինային հինգերորդ տրանշ տրամադրելու վերաբերյալ Եվրամիության խորհրդի քաղաքական համաձայնագիրը։ Եվրոպական միության կողմից Ուկրաինայի զինված ուժերին ռազմական սարքավորումների տեսքով աջակցությունն այժմ կազմում է 2,5 մլրդ եվրո»,- գրել է նա Twitter-ում։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 4737անգամ
Վերջին լուրեր