19 / Հուլիս / 2022 : 10-20

Կապկի ծաղկի զանգվածային պատվաստումներ ԱՄՆ-ում

Նյու Յորքում (ԱՄՆ) ստեղծվել են զանգվածային պատվաստումների երեք կետեր՝ կապկի ծաղիկի աճող դեպքերի դեմ պայքարելու համար։ Այս մասին հայտնում է Breitbart News-ը, փոխանցում centralasia-ն։

Նյու Յորքի առողջապահության հանձնակատար Էշվին Վասանը ասել է, որ քաղաքը պայքարում է վարակի տարածման դեմ, որով հիվանդացել է 500 մարդ։ Կապկի ծաղկի դեմ զանգվածային պատվաստումների տեղամասերը բաց են, սակայն կարելի է այցելել միայն նախնական պայմանավորվածությամբ:

Պատվաստման կետերը տեղակայված են դպրոցներում՝ Քուինսի Ավիացիոն ավագ դպրոցում (նախկինում՝ Մանհեթենի Ավիացիոն մասնագիտությունների դպրոց), Բրուքլինի Բուշվիքի ավագ դպրոցում և Բրոնքսի Advanced Science High School-ում։

Հուլիսի 15-ին ավելի քան 9000 պատվաստանյութ հասանելի էր քաղաքի առցանց պորտալում, սակայն դրանք ամբողջությամբ ամրագրվեցին րոպեների ընթացքում: Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ այս շաբաթ սպասվում է պատվաստանյութերի մոտ 4000 լրացուցիչ չափաբաժին դաշնային կառավարությունից:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 4473անգամ
Վերջին լուրեր