20 / Հուլիս / 2022 : 10-15

Բայդենները Սպիտակ տանն ընդունել են Ելենա Զելենսկայային

Ջո եւ Ջիլ Բայդենները Սպիտակ տանն ընդունել են Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայային, հաղորդում է CNN-ը։

Սպիտակ տանը Զելենսկայային դիմավորել են նախագահ Ջո Բայդենը եւ Ջիլ Բայդենը։ Ջո Բայդենը Զելենսկայային մեծ ծաղկեփունջ է նվիրել մեքենայից իջնելիս, իսկ երկու առաջին տիկինները գրկախառնվել են։

Սպիտակ տան հայտարարության համաձայն՝ առաջին տիկնայք կքննարկեն Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Ուկրաինայի կառավարությանը եւ նրա ժողովրդին։

Ջո Բայդենն ու Զելենսկայան առաջին անգամ հանդիպել են մայիսին, երբ Բայդենը մեկնել էր Ուկրաինա։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 5755անգամ
Վերջին լուրեր