20 / Հուլիս / 2022 : 12-45

Եվրոպական մի շարք երկրներում աննախադեպ շոգ եղանակ է, ջերմաստիճանը գերազանցում է 40 աստիճանը

Եվրոպական մի շարք երկրներում աննախադեպ շոգ եղանակ է, օդի ջերմաստիճանը գերազանցում է 40 աստիճանը, որոշ տարածաշրջաններում անտառային հրդեհներ են, հայտարարված է եղանակային վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ։ Բնակիչներին հորդորում են աշխատել տանից, առանց ծայրահեղ անհրաժեշտության ՝ դուրս չգալ փողոց և խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։

Մասնավորապես, Անգլիայի հարավային հատվածում անոմալ շոգ եղանակ է գրանցվել։ Հուլիսի 18-ին Քեմբրիջում 38 աստիճան է գրանցվել, իսկ այսօր հարավային որոշ բնակավայրերում օդի ջերմաստիճանը 41 աստիճանի է հասել։ Այսպիսի տվյալ չի արձանագրվել օդերևութաբանական հետազոտությունների ամբողջ ընթացքում։

Նախօրեին Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի ամենամեծ ավիաբազան՝ Բրիզ Նորթոնը և Լոնդոնի Լյուտոն օդանավակայանը դադարեցրել են թռիչքները՝ թռիչքուղիների վրա շոգի ազդեցության պատճառով։

Երկաթուղային կապ ապահովող ընկերություններն ու հասարակական տրանսպորտի, այդ թվում՝ Լոնդոնի մետրոյի աշխատանքը համակարգողները քաղաքացիներին զգուշացրել են ուղևորափոխադրումների գրաֆիկի հնարավոր խախտումների մասին՝ ռելսերի գերտաքացման, ազդանշանային համակարգի, էլեկտրահաղորդման գծերի խափանումների պատճառով։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 10041անգամ
Վերջին լուրեր