20 / Հուլիս / 2022 : 14-30

ԱՄՆ դեսպանության վերջին հայտարարության մասին

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԱՄՆ դեսպանության վերջին հայտարարության մասին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ կամավորների են հավաքագրում արտակարգ իրավիճակներում ԱՄՆ քաղաքացիներին հայտնաբերելու, էվակուացնելու ու վնասվածքների մասին հաղորդումներ տալու համար։

Այստեղ որևէ տարակուսելի բան չկա: Կամավորությունը ԱՄՆ-ում շատ ընդունված բան է, երբ կամավորները օգնում են պետական կառույցներին, տվյալ պարագայում արտերկրում գտնվող ամերիկացիներին օգնելու և պաշտպանելու նպատակով:

Սա Պետդեպի ծրագիրն է և նման հայտարարություններ տարբեր ժամանակներում արվել են Ճապոնիայում, Բուլղարիայում, Միկրոնեզիայում, Ինդոնեզիայում, Մեքսիկայում և այլն»:

Կարդացեք առնչվող հրապարակումը Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մտահոգված է իր քաղաքացիների անվտանգությամբ. կամավորների են հավաքագրում

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 14100անգամ
Վերջին լուրեր