Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Մայիս / 2020 : 18-09

Երկրում չպետք է չմշակված հող մնա. Վրաստանի վարչապետ

 

Ագրարային գործընթացը չպետք է կանգ առնի ոչ մի օր, երկրում չպետք է չմշակված հող մնա: Այս մասին  գյուղատնտեսության հակաճգնաժամային ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է Վրաստանի Հանրապետության վարչապետ Գեորգի Գախարիան ։

Գախարիայի խոսքով ՝  Վրաստանի բոլոր 42 հազար ֆերմերներն ամբողջությամբ կազատվեն ոռոգման համար վճարումներից և 2020 թվականի ընթացքում նրանք անվճար ոռոգելու են իրենց հողատարածքները: Այսմասին հայտնում է  «Նովոստի Գրուզիա»-ն:

«Բացի այդ, յուրաքանչյուր հողագործ, որին հարկավոր կլինի տեխնիկա գնել, վերազինել ջերմոցային տնտեսությունը կամ ոռոգման համակարգը, պետությունից կստանա  ֆինանսական օգնություն կամ աշխատանքների արժեքի 50 տոկոսի վճարում, դա դրամաշնորհ կլինի», - հայտարարել Է Գեորգի Գախարիան: 

Վարչապետի խոսքով ՝ այդ ծրագրերը կգործարկվեն մայիսի 20-ից և  ծրագիրը պարունակում է նաեւ այլ օգնություն, որը կտարածվի շուրջ 200 հազար հողագործների վրա: Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող օգնության բյուջեն կկազմի 300 մլն լարի (80 մլն դոլլար)։

Դիտվել է 9999անգամ
Վերջին լուրեր