20 / Հուլիս / 2022 : 18-47

Ադրբեջանցի զինվորականները կանգնեցրել եւ հակառակ ուղղությամբ են շրջել ռուս խաղաղապահների շարասյունը

Ադրբեջանցի զինվորականները կանգնեցրել եւ հակառակ ուղղությամբ են շրջել ռուս խաղաղապահների շարասյունը, հայտնում է Minval-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

«Նախորդ օրը, ժամը 17:15-ին, ադրբեջանական բանակի անցակետում զննության համար կանգնեցվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների շարասյունը՝ բաղկացած 1 БТР 82А եւ 3 «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաներից, որը Աղդամով շարժվելիս է եղել Ասկերան-Աղդեր եթուղով։ Եվ մեքենաների զննության ժամանակ դրանցից մեկի բեռնախցիկում քնելու գորգերի միջեւ ընկած հատվածում հայտնաբերվել է առնվազն հինգ «Կալաշնիկով» ինքնաձիգ։ Ի պատասխան առանց փաստաթղթերի զենքի եւ զինամթերքի փոխադրման կանոնների կոպիտ խախտման՝ ավտոշարասյունը կանգնեցվել եւ հետ է ուղարկվել»,- ասվում է ադրբեջանական ԶԼՄ-ի հաղորդագրության մեջ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 69137անգամ
Վերջին լուրեր