21 / Հուլիս / 2022 : 12-18

Բայդենն իր՝ քաղցկեղով հիվանդ լինելու մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ինքը քաղցկեղով հիբանդացել է շրջակա միջավայրի աղտոտվածության հետևանքների պատճառով, գրում ria. ru-ն

Ինչպես ամերիկացի առաջնորդն ասել է Մասաչուսեթսում իր ելույթի ժամանակ, Քլեյմոնտ քաղաքում (Դելավեր), որտեղ նա անցկացրել է իր մանկությունը․ «Կային բազմաթիվ նավթավերամշակման գործարաններ, սառնամանիքների ժամանակ անհրաժեշտ էր պատուհաններից «բառացիորեն լվանալ նավթի հետքերը»»։

«Ահա թե ինչու ես և շատ այլ մարդիկ, ում հետ ես մեծացել եմ, ունենք քաղցկեղ: Եվ ահա թե ինչու երկար ժամանակ Դելավերն ուներ քաղցկեղի ամենաբարձր մակարդակը երկրում», - ասաց նա:

Նշենք, որ Սպիտակ տան մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ Բայդենը նկատի ուներ մաշկի քաղցկեղի բուժումը, որին նա անցել է մինչ պաշտոնը ստանձնելը։


Ըստ New York Post-ի՝ նախագահի բժիշկ Քևին Օ'Քոնորը անցյալ տարի հրապարակել է Բայդենի առողջական վիճակի մասին զեկույց, որում չի նշվում Ջո Բայդենի մոտ որևէ առկա քաղցկեղի մասին: Նշվումէ, որ «նախքան նախագահությունը Բայդենը հեռացրեց մի քանի մելանոմային մաշկի գոյացություններ, մինչդեռ Օ'Քոնորը դրանց արտաքին տեսքը վերագրեց այն փաստին, որ ամերիկացի առաջնորդն իր երիտասարդության տարիներին շատ ժամանակ է անցկացրել արևի տակ»:

Նշվում է, որ Բայդենը, ով այս տարի դառնում է 80 տարեկան, պատմության մեջ ԱՄՆ-ի ամենատարեց նախագահն է, և քննադատները նրան պարբերաբար մեղադրում են մտավոր անկման մեջ՝ հաճախակի վկայակոչելով՝ երբ նա կորցնում է իր մտքի ուղին:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Yelaket.am
Դիտվել է 11781անգամ
Վերջին լուրեր