Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Հուլիս / 2022 : 15-42

Աշխարհում կապիկի ծաղիկով վարակվածների թիվը հասել է 14 հազարի

Ամբողջ աշխարհում կապիկի ծաղիկով վարակվածների թիվը հասել է 14 հազարի։ Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը, գրում է «Իզվեստիա.ռու»-ն։

«ԱՀԿ-ն տեղեկատվություն է ստացել 70 երկրներում 14 հազար դեպքերի մասին։ Մենք տեղյակ ենք Աֆրիկայում մահվան 5 դեպքերի մասին: Դեպքերի մեծ մասը գրանցվել է Եվրոպայում, հիմնականում այն տղամարդկանց շրջանում, որոնք սեռական հարաբերություն են ունեցել նույն սեռի ներկայացուցիչների հետ»,- ասել է Գեբրեյեսուսը։

Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային հիվանդություն է, որը հիմնականում մարդկանց փոխանցվում է վայրի կենդանիներից (կրծողներ, պրիմատներ): Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն: Մաշկային ցաները կարող են հայտնվել նաև դեմքի և մարմնի այլ մասերի վրա։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 9142անգամ
Վերջին լուրեր