21 / Հուլիս / 2022 : 18-43

Եվրոպայում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները. շոգի պատճառով հազարավոր մարդիկ են մահացել

Եվրոպայում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները։ Ծանր իրավիճակ է Հունաստանում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում՝ տեղեկացնում է Euronews-ը։

Հունաստանի հյուսիսում կրակը հաջողվել է հսկողության տակ վերցնել, սակայն Աթենքի Մեգարայի շրջանում նոր հրդեհ է բռնկվել: Վերջին օրերին հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել տարհանվել։

Անտառային հրդեհների դեմ պայքարում է նաև Իսպանիան։ Մադրիդից հյուսիս-արևմուտք գտնվող Ավիլայում ավելի քան 4 հազար հեկտար է այրվել:

Եվրամիության 27 երկրները միավորել են իրենց ռեսուրսները, որպեսզի ավելի արդյունավետ հակազդեն անտառային հրդեհներին։

Իրավիճակը բարդանում է շոգի աննախադեպ ալիքի պատճառով։ Միայն Իսպանիայում և Պորտուգալիայում վերջին շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մահացել է մոտ 2 հազար մարդ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 8540անգամ
Վերջին լուրեր