21 / Հուլիս / 2022 : 18-53

Իրաքում սուգ է հայտարարվել


Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմին հուլիսի 21-ն ազգային սգի օր է հայտարարել երկրի հյուսիսում թուրքական հրետանու գնդակոծման հետեւանքով զոհվածների հիշատակին: Այս մասին հաղորդել է INA գործակալությունը՝ վկայակոչելով կառավարությաոն հայտարարությունը:

«Վարչապետ Մուստաֆա ալ Քազիմին հուլիսի 21-ին սուգ է հայտարարել Դահուքի նահանգում տուրիստական առողջավայրերից մեկի թուրքական դաժան ռմբակոծման հետեւանքով զհվածների հիշատակին»,- ասված է հայտարարության մեջ:

Հուլիսի 20-ին SHAFAQ News պորտալը հայտնել է, որ Դահուքի նահանգում (մտնում է Իրաքյան Քրդստանի կազմի մեջ) թուրքական հրետանու կողմից տուրիստական օբյեկտի գնդակոծման հետեւանքով զոհվել է 9 մարդ, եւս 22-ը՝ վիրավորվել:

Հանրապետության ուժային գերատեսչությունների մամուլի ծառայությունը տեղեկացրել է 8 մարդու զոհելու եւ 23-ի վիրավորվելու մասն: Իրաքի կառավարությանը կից Ազգայն անվտանգության խորհուրդը որոշել է Անկարայից հետ կանչել գործերի ժամանակավոր հավատարմատարին կոնսուլտացիաների համար:

Արտաքին գործերի նախարարութանը հանձարարված է պատրաստել դոսյե Թուրքիայի կողմից արաբական հանարպետության ինքնիշխանության խախտումների մասին եւ գանգատ ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, կանչել Բաղդադում Թուրքիայի դեսպանին եւ բողոք հայտնել նրան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 11844անգամ
Վերջին լուրեր