22 / Հուլիս / 2022 : 17-21

Ուկրաինայի զինված ուժերը առաջխաղացման զգալի ներուժ ունեն. Զելենսկի

Ուկրաինայի զինված ուժերը «առաջխաղացման զգալի ներուժ ունեն»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը երկրի բարձրագույն ռազմական հրամանատարության հետ հանդիպումից հետո։ Վլադիմիր Զելենսկին շեշտել է, որ այդ կարծիքի են գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի բոլոր անդամները։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը մտադիր է մինչև ձմեռ բեկում մտցնել ռազմական գործողություններում։ «Նախագահ Վլադիմիր Զելենսկին լուրջ է տրամադրված ու պատրաստ է անել ամեն ինչ, որ մենք մեր տարածքները հնարավորինս շուտ ազատագրենք»,- հայտարարել է Անդրեյ Երմակը:


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 7228անգամ
Վերջին լուրեր