23 / Հուլիս / 2022 : 11-05

ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնությունը շարունակելու է մեծացնել . Պենտագոն

Միացյալ Նահանգներն Ուկրաինային արդեն 8,2 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել և մտադիր է այն մեծացնել։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին հայտնել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը։

Ուրբաթ՝ հուլիսի 22-ին ԱՄՆ վարչակազմը հայտարարել է Ուկրաինային զենքի ու զինամթերքի հերթական խմբաքանակի փոխանցման մասին։ Տվյալ փաթեթի արժեքը կազմել է 270 միլիոն դոլար, ինչից հետո Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության ընդհանուր արժեքը գերազանցել է 8 միլիարդը։

«Սա մեզ հասցնում է անվտանգության ոլորտում Ուկրաինային 8,2 միլիարդ դոլարի աջակցության տրամադրմանը Բայդենի վարչակազմի կառավարման սկզբից ի վեր, և մենք մտադիր չենք այսքանով սահմանափակվել», - ասել է աղբյուրը:



Նշենք նաև, որ ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի 580 հարվածային անօդաչու թռչող սարք։

Միացյալ Նահանգները Ուկրաինային կփոխանցի 580 Phoenix Ghost հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ որպես նոր ռազմական օգնության փաթեթի մաս, լրագրողներին ասել է Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։

«Պաշտպանության նախարարությունն այսօր կհայտարարի, որ Ուկրաինային տրամադրում է մինչև 580 Phoenix Ghost մարտավարական անօդաչու թռչող սարքեր», - ասել է նա։

Անօդաչու սարքերի արժեքը կկազմի մոտ 100 միլիոն դոլար, ասել է Քիրբին։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 5358անգամ
Վերջին լուրեր