Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Հուլիս / 2022 : 14-00

Միսը դարձել է 5500-6000 դրամ, միս այլեւս չենք գնում՝ աշխատավարձներս չի հերիքում. քաղաքացիները՝ գնաճի մասին

Հայաստանում առաջնային նշանակության ապրանքների թանկացումը կանգ չի առնում: Հունիս ամսվա տվյալներվ սննդամթերքը թանկացել է 17.4 տոկոսով, որն այս տարվա ամենաբարձր ցուցանիշն է: Ալյուրն ու ձավարեղենը թանկացել են 20.5, պանիրն ու կաթնաշոռը շուրջ 24.8, իսկ մակարոնեղենը գրեթե 30 տոկոսով: Մեկ տարվա ընթացքում գրեթե 50 տոկոսով աճել են բանջարեղենի գները: Նույն ժամանակահատվածում ավելի քան 16 տոկոսով թանկացել է միրգը:

NEWS.am-ը զրուցել է քաղաքացիների հետ փորձելով պարզել, թե գնաճը ինչպես է ազդել քաղաքացիների բարեկեցության վրա:

«Գնաճն արդեն սովորական երեւույթ է դարձել, եթե նախկինում նույն առեւտուրը անում է 10000 դրամով, ապա հիմա նույնը անում եմ 20000-ով»,- ասաց քաղաքացիներից մեկը:

«Հիմա նորից թանկացել է բանջարեղենը: Եթե նախկինում կարողանում էին 200 դրամով հինգ հատ առնեի, հիմա երեք հատ էլ չեմ կարողանում գնել»,-ասում է մեկ այլ քաղաքացի:

«Հիմա կես կիլոգրամ կարագը արժե 2700 դրամ, իսկ նախկինում նույն կարագը արժեր 1500 դրամ»:

«Մսամթերք այլեւ չենք գնում, քանի որ գումարը չի հերիքում»,- բողոքում են քաղաքացիները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 38690անգամ
Վերջին լուրեր