23 / Հուլիս / 2022 : 19-05

Ուկրաինայի հակամարտությունը կարող է ավարտվել միայն ԱՄՆ-ՌԴ բանակցությունների արդյունքում․ Վիկտոր Օրբան

Ուկրաինային ժամանակակից սպառազինությամբ զինելը երկարաձգոեւմ է հակամարտությունը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Որքան շատ ժամանակակից զենք տանք ՆԱՏՕ-ից Ուկրաինային, ռուսներն այնքան ավելի կխորանան Ուկրաինայի տարածքում։ Այն, ինչը մենք հիմա ենք անում, նպաստում է պատերազմի երկարաձգմանը՝ ցանկանանք մենք դա, թե ոչ»,- ասել է Օրբանը՝ հավելելով, որ ռուսական կողմին հետաքրքրում է միայն այն, որ իր դեմ գրոհ չձեռնարկվի Ուկրաինայի տարածքից։


«Դա նշանակում է, որ պետք է ընդունել այն միտքը, համաձայն որի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցություններ չեն լինի»,- ասել է Օրբանը։

Նրա գնահատմամբ՝ հակամարտությունը կարող է ավարտվել միայն ամերիկյան ու ռուսական կողմերի բանակցությունների արդյունքում։


Հունգարիայի կառավարության ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցները չեն օգնում Ուկրաինային և չեն նպաստում այդ երկրում իրավիճակի կարգավորմանը, փոխարենը վնասում են հենց Եվրոպայի պետություններին։

Օրբանի պնդմամբ՝ պատժամիջոցները չեն օգնում պատերազմը դադարեցնելու հարցում, և Եվրոպան պետք է խոստովանի, որ «սխալ մարտավարություն» է որդեգրել:

«ԵՄ ռազմավարությունը պետք է կենտրոնանա խաղաղության հասնելու վրա, այլ ոչ թե Ուկրաինայում Ռուսաստանին պարտության մատնելու վրա»,- Օրբանը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 8809անգամ
Վերջին լուրեր