25 / Հուլիս / 2022 : 16-07

Հայ-թուրքական սահմանին իրականացվող ականազերծման աշխատանքների ժամանակ պայթյուն է տեղի ունեցել

Թուրքիայի Կարս նահանգի Արփաչայ շրջանում՝ հայ-թուրքական սահմանին իրականացվող ականազերծման աշխատանքների ընթացքում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել 1 մարդ, գրում է ermenihaber.am-ը։

Ըստ աղբյուրի՝ վիրավորվածը եղել է ականազերծման աշխատանքներ իրականացնող ընկերության աշխատակիցը: Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց, այս պահին նրա վիճակը բավարար է:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին թուրքական «GazeteKars» լրատվական կայքը տեղեկություն էր տարածել առ այն,որ արդեն 20 օր է՝ հայ-թուրքական սահմանին «Դողուքափը» անցակետի շրջակա գյուղերում ականավերծման աշխատանքներ են իրականացվում:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 6605անգամ
Վերջին լուրեր