Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Հուլիս / 2022 : 10-53

Աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը (լուսանկարներ)

Nubia առցանց ամսագիրը հինգ ամսվա ընթացքում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե ով է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը։ Հրատարակության կայքը հայտնում է, որ ամենագեղեցիկ տղամարդ է ճանաչվել չինացի դերասան և երգիչ Սյաո Չժան։

Նշվում է, որ քվեարկությանը մասնակցել է 189 երկրի ավելի քան 11 միլիոն մարդ։ Դերասանի օգտին քվեարկել է ավելի քան 2,2 միլիոն հարցված։


Նրան հաջորդում է հարավկորեացի երգիչ, երգահան և դերասան Կիմ Տե Հյուն։ Առաջատար եռյակը եզրափակում է չինացի դերասան, պարող եւ հեռուստահաղորդավար Վան Իբոն։

Թեկնածուների թվում էին նաև դերասաններ Հենրի Քավիլը, Թոմ Հոլանդը և Թիմոտի Շալամեն, երգիչ Ջասթին Բիբերը, ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 52177անգամ
Վերջին լուրեր