26 / Հուլիս / 2022 : 16-18

ԱՄՆ-ն պետք է ձգտի ադրբեջանական զորքերի դուրսբերմանը սահմանամերձ շրջաններից. Ֆրենկ Փալոն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնն անդրադարձել է ԱՄՆ Պետքարտուղարի և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցին:

«Հաճելի է տեսնել, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ուսումնասիրում է Հարավային Կովկասի հարցերը և կոչ է անում անհապաղ ազատ արձակել հայ գերիներին, որոնք ապօրինի պահվում են Ադրբեջանի կողմից: ԱՄՆ-ն պետք է ձգտի ադրբեջանական զորքերի դուրսբերմանը սահմանամերձ շրջաններից, ինչը կնպաստի խաղաղ գործընթացին», - «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Փալոնը:

Հիշեցնենք՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Պետքարտուղար Բլինքենը կոչ է արել Ալիևին ազատ արձակել բոլոր հայ գերիներին:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 8382անգամ
Վերջին լուրեր