27 / Հուլիս / 2022 : 09-41

Չնայած բժիշկների գործադրած բոլոր ջանքերին,ժամկետային զինծառայողը մաhացավ․ ՊՆ

Հուլիսի 26-ին, չնայած բժիշկների գործադրած բոլոր ջանքերին, մահացել է հուլիսի 17-ին Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, այնուհետև Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը: Yelaket.am-ը տեղեկացավ ՀՀ Պաշտպանության նախարարությունից։

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Պալյան Պողոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 21440անգամ
Վերջին լուրեր