27 / Հուլիս / 2022 : 10-32

Հաղորդավարուհին ուշագնաց է եղել Բրիտանիայի վարչապետի թեկնածուների բանավեճի ժամանակ (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի թեկնածուների միջև երկրորդ ընտրական բանավեճերը ֆինանսների նախարարության նախկին ղեկավար Ռիշի Սունակի և արտաքին գործերի նախարար Լիզ Թրասսի միջև ընդհատվել են այն պատճառով, որ ծրագրի հաղորդավար Քեյթ Մաքքանն ուղիղ եթերում կորցրել է գիտակցությունը, հաղորդում է Talk TV հեռուստաալիքը:

«Քեյթ Մաքքանն ուշագնաց է եղել այսօր երեկոյան ուղիղ եթերում, և չնայած այն բանին, որ նա լավ է, բժիշկների խորհրդով մենք չենք վերսկսի բանավեճերը։ Մենք ներողություն ենք խնդրում մեր հանդիսատեսներից և ունկնդիրներից»,- ասված է հեռուստաալիքի Twitter-ի հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի դիմակայության մասին հարցին պատասխանելիս անսպասելիորեն աղմուկ է լսվել և հեռարձակումն ընդհատվել է։

Տեսանյութը՝ ստորև


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 35395անգամ
Վերջին լուրեր