27 / Հուլիս / 2022 : 10-44

Հայտնի բլոգերը վարակվել է կապիկի ծաղիկով

Ռուսաստանում հայտնի ուկրաինացի բլոգեր Ալեքսանդր Դմիտրիենկոն, ով ավելի շատ հայտնի է Շուրա Սթոուն և «Բույրերի գող» կեղծանուններով, վարակվել է կապիկի ծաղիկով։ Այս մասին նա հայտնել է Instagram սոցիալական ցանցի իր էջում (արգելված է Ռուսաստանի Դաշնությունում, պատկանում է Meta կորպորացիային, որը ճանաչված է որպես ծայրահեղական Ռուսաստանի Դաշնությունում և արգելված), գրում է lenta.ru-ն։


Բլոգերը մի շարք նկարներ է հրապարակել, որոնցում երևում են նրա դեմքի ցաները՝ կապիկի ջրծաղիկի հիմնական ախտանիշներից մեկը։

«Երբեք մի հիվանդացեք», – գրել է Սթոունը:

Գրառման մեկնաբանություններում օգտատերերը բլոգերին մաղթել են շուտափույթ ապաքինում։

Ավելի վաղ իմունոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նիկոլայ Կրյուչկովը թվարկել էր հիվանդության բնորոշ ախտանիշները։ Նկարագրելով՝ մասնագետը նշել է բարձր ջերմությունը, ծանրության զգացողությունն և ցանը, որն անցնում է մի շարք փուլերով, այդ թվում՝ փուչիկների փուլով։

Ալեքսանդր Դմիտրիենկոն հայտնի ուկրաինացի YouTube-յան բլոգեր է, որը բնակվում է Մեծ Բրիտանիայում: Նրա յութուբյան ալիքին բաժանորդագրվել է 214 հազար օգտատեր։ Նա կարմիր գորգի վրա նկարահանում է հայտնիների հանդերձանքներ, ինչպես նաև հումորային էսքիզներ: Հաճախ իր տեսանյութերում Դմիտրիենկոն հանդես է գալիս որպես կին։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 23361անգամ
Վերջին լուրեր