27 / Հուլիս / 2022 : 12-47


Էրդողանը հայտարարել է, որ Պուտինը ցանկանում է համագործակցել «Բայրաքթար» արտադրող ընկերության հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը ցանկություն է հայտնել համագործակցել թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության հետ: Տեղեկանում ենք РИА Новости-ից։

Էրդողանը նաև ասել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները ցանկանում իր տարածքում թուրքական անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կառուցել։

Էրդողանը ծրագրում է Սոչի ժամանել օգոստոսի 5-ին։ Սպասվում է, որ նա բանակցություններ կվարի Պուտինի հետ։ Երկու երկրների ղեկավարները կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը։

Այլ նորություններին հետևեքայստե՛ղ։
Դիտվել է 8850անգամ
Վերջին լուրեր