27 / Հուլիս / 2022 : 14-32

Թուրքիան վերահաստատել է Սիրիայում նոր ռազմական օպերացիա սկսելու հավանականությունը

Թուրքիայի նախագահականի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հարցազրույց է տվել ամերիկյան հայտնի «Bloomberg» պարբերականին և անդրադարձել օրակարգային մի շարք թեմաների, գրում է ermenihaber-ը։ Սիրիայի հյուսիսում նախատեսվելիք ռազմական օպերացիայի վերաբերյալ Քալընը ասել է, որ դա սկսելու համար իրենք չեն պատրաստվում որևէ մեկից թույլտվություն հարցնել։

Շեշտել է, որ հեռանկարը Սիրիայում իրենք առաջնահերթ տեսնում են ՄԱԿ-ի 2254 բանաձևի համատեքստում բանակցային գործընթացի շարունակության և սահմանադրական հանձնաժողովի աշխատանքների իրականացման մեջ։

«Ցավոք,- նշել է Էրդողանի խոսնակը,- զարգացումները սկսեցին հակառակ ուղղությամբ ընթանալ։ Իդլիբի շրջանում մենք ապահովում ենք շուրջ 4մլն մարդու անվտանգությունը՝ շարունակելով պայքարը ահաբեկչական սպառնալիքի դեմ։ Դրա համար է մեր նախագահն ասել, որ ցանկացած պահի կարող է նոր ռազմական գործողություն լինել։ Մենք չենք պատրաստվում որևէ մեկից թույլտվություն խնդրել դրա համար»։

Իբրահիմ Քալընը հստակ հայտարարել է, որ ցանկացած բան, որը վտանգում է Թուրքիայի անվտանգությունը, իրենց համարդ դառում է հստակ և օրինական թիրախ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Իրանը բացահայտորեն դեմ են արտահայտվել Սիրիայում նոր ռազմական օպերացիա սկսելու Անկարայի ծրագրերին։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 7749անգամ
Վերջին լուրեր