27 / Հուլիս / 2022 : 18-33

Իրաքում հրթիռակոծել են Թուրքիայի հյուպատոսարանը

Իրաքի Մոսուլ քաղաքում գտնվող թուրքական հյուպատոսարանը հրթիռակոծվել է: Ըստ տեղեկությունների՝ 4 հրթիռ է արձակվել Թուրքիայի հյուպատոսարանի վրա: Սպանվածներ և վիրավորներ չկան: Հասցվել է միայն նյութական վնաս, հաղորդում է ermenihaber.am-ը:

Տեղի ունեցածին արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարությունը: Վերջինս դատապարտել է հարձակումը՝ կոչ անելով Իրաքի իշխանություններին ուժեղացնել դիվանագիտական հաստատությունների անվտանգությունը:

Ավելի վաղ Թուրքիայի զինված ուժերը հրետակոծել էին թուրք-իրաքյան սահմանին գտնվող Իրաքի Զախո քաղաքը, որի հետևանքով զոհվել էր 8 խաղաղ բնակիչ, ևս 23-ը՝ վիրավորվել:

Հրետակոծությունը տեղի էր ունեցել Զահո քաղաքի հանգստավայրերից մեկի ուղղությամբ: Զոհերի և վիրավորների ճնշող մեծամասնությունը զբոսաշրջիկներ էին:

Այդ դեպքից հետո երկու երկրների հարաբերությունները կտրուկ լարվել են:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 10688անգամ
Վերջին լուրեր