28 / Հուլիս / 2022 : 10-41

Բայդենը մտադիր է վերընտրվել 2024 թվականին․ Սպիտակ տուն

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը մտադիր է վերընտրվել 2024 թվականին՝ չնայած սոցհարցումների արդյունքներին, որոնք փաստում են, որ Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների 75 տոկոսը չի ցանկանում տեսնել նրան նախագահի թեկնածուի դերում։ Այս մասին, ինչպես փոխանցոմ է ՏԱՍՍ գործակալությունը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը։

«Հարցումները մեզ չեն անհանգստացնում։ Նախագահը հստակ ասել է, որ մտադիր է իր թեկնածությունը դնել, սակայն դա դեռ այնքան հեռու է, որ դրա մասին մտածելը վաղ է», - հայտարարել է Ժան-Պիերը։

Այս կերպ նա արձագանքել է հասարակական կարծիքն արտահայտող հարցման արդյունքների հրապարակումը։

Հարցումն անցկացրել է SSRS ընկերությունը CNN հեռուստաալիքի պատվերով։ Դրա արդյունքները ցույց են տվել, որ Դեմոկրատական կուսակցության ընտրողների միայն 25 տոկոսն է կողմ 2024 թվականին Բայդենի թեկնածության առաջադրմանը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 4672անգամ
Վերջին լուրեր