Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Հուլիս / 2022 : 13-04

Հայաստանում կապիկի ծաղիկի որևէ դեպք չի գրանցվել․ Անահիտ Ավանեսյան

Հայաստանում ցանկացած դեպքում, երբ կասկածվում է կապիկի ծաղիկ, կատարվում է թեստավորում, մինչև այժմ բոլոր հետազոտությունների արդյունքները եղել են բացասական, այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 28-ի Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ռուսաստանի Դաշնությունից ստացել ենք կապիկի ծաղիկի թեստավորման հավաքածուները: Մինչև այս պահն իրականացված բոլոր հետազոտությունների արդյունքները բացասական են եղել, Հայաստանում որևէ դեպք չի գրանցվել»,-վստահեցրեց Ավանեսյանը:


Ավանեսյանն ընդգծեց, որ կասկածելի ցանկացած դեպքի պարագայում միանշանակ արվում է հետազոտություն:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 7410անգամ
Վերջին լուրեր