29 / Հուլիս / 2022 : 09-49

ԱՄՆ-ին աղետ է սպասվում, եթե Բայդենը արգելի նավթի արտահանումը․ WSJ

ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, կբախվի աշխարհաքաղաքական աղետի, եթե նախագահ Ջո Բայդենը որոշի արգելել նավթի և նավթամթերքի արտահանումը դաշնակիցներին, գրում է The Wall Street Journal-ի սյունակագիր Քայլ Իսակովերը։

Հեղինակի խոսքով՝ երկրում բենզինի չափազանց բարձր գների պատճառով ամերիկացի նախագահը դիտարկում է արտասահման ամերիկյան նավթի մատակարարման վրա արգելք սահմանելու հնարավորությունը։ Նա կարծում է, որ նման որոշում կայացնելով` Սպիտակ տան ղեկավարն աղետալի հարված կհասցնի աշխարհում Վաշինգտոնի դիրքերին։

«ԱՄՆ-ը նավթամթերքի խոշորագույն արտահանողն է՝ համաշխարհային շուկայի 12,1%-ով։ Արգելքը այս ցուցանիշը կբերի զրոյի։ Երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ 9,9 տոկոս։ Արդյո՞ք լավ գաղափար է Ամերիկա մայրցամաքում մեր դաշնակիցների հետ առևտրային հարաբերությունները խզելը` նրանց այլ ելք չթողնելով, քան ավելի ամուր կապեր հաստատել Ռուսաստանի հետ»,- գրել է Իսակովերը:

Լրագրողը հայտարարել է, որ եթե Բայդենը էմբարգո սահմանի, ապա հարեւան երկրները, ամենայն հավանականությամբ, ամերիկական նավթամթերքը կփոխարինեն ռուսականով։ Ամեն դեպքում, Վաշինգտոնը, Իսակովերի կարծիքով, կկորցնի աշխարհաքաղաքական ազդեցությունը սեփական «բակում» և այն կտա Մոսկվային։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 12686անգամ
Վերջին լուրեր