29 / Հուլիս / 2022 : 11-49

Անգոլայում հայտնաբերվել է վերջին 300 տարվա ընթացքում ամենախոշոր վարդագույն ադամանդը

Հանքագործները Անգոլայի Լուլո հանքահորում աշխատանքների ժամանակ հայտնաբերել են վերջին 300 տարվա ընթացքում ամենախոշոր վարդագույն ադամանդը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

«Ռոզա Լուլո» անունը ստացած ադամանդը հայտնաբերվել է ադամանդի Լուլո հանքում, հայտնել է Lucapa Diamond Company-ն:

«10 000 ադամանդից միայն մեկն է վարդագույն»,- AP-ին ասել է Lucapa-ի գործադիր տնօրեն Սթիվեն Ուետերալը:

Ադամանդի քաշը 170 կարատ է։ Թանկարժեք քարի ճշգրիտ մեծությունը, որին տրվել է «Լուլոյի վարդ» անունը, հայտնի կդառնա միայն հղկելուց հետո։

Սպասվում է, որ «Լուլոյի վարդը» կվաճառվի միջազգային շուկայում։ Աճուրդներում նման քարերի արժեքը նախկինում հասել է 100 մլն դոլարի։

Ադամանդը ավելի քան 100 կարատանոց 27-րդ գոհարն է, որը հայտնաբերվել է ալմաստներով հարուստ Անգոլայի հյուսիս-արևելքում և 5-րդ ամենամեծ ալմաստը երբևէ հայտնաբերված այս վայրում:

Անգոլան հանքերի շնորհիվ ադամանդների 10 խոշորագույն արտադրողներից է աշխարհում։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Դիտվել է 39642անգամ
Վերջին լուրեր