Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Հուլիս / 2022 : 12-24

Եթե Շակիրան մեղավոր ճանաչվի` նա կարող է բանտարկվել

Իսպանիայի դատախազությունը երգչուհի Շակիրային առաջարկել է տուգանք վճարել հարկերը չվճարելու դեպքում՝ ազատազրկման վտանգից խուսափելու համար, գրում է El Pais թերթը՝ հղում անելով դատարանի աղբյուրին։

Ըստ լրատվամիջոցների՝ մեղադրող կողմը նման առաջարկ է հնչեցրել դատավարությունից խուսափելու համար, սակայն Շակիրան այն համարել է անհամաչափ ու իր շահերին հակասող։ Ուստի երգչուհին մերժել է դատախազությանը, նշել է ինսայդերը։ Այժմ վարչությունը մեղադրական եզրակացություն կներկայացնի դատարանին. եթե Շակիրան մեղավոր ճանաչվի` նա կարող է բանտարկվել։

Շակիրային մեղադրում են 2012-2014 թվականներին ստացած եկամտից 15 միլիոն դոլարի հարկեր չվճարելու մեջ։ Շակիրայի բնակության վայրը հարցականի տակ է եղել, քանի որ դատախազները պնդում են, որ նա ապրել է Իսպանիայում, իսկ այդ ժամանակ նրա պաշտոնական բնակության վայրը եղել է Բահամյան կղզիներում:

Նշենք, որ Իսպանիայի դատախազությունը պահանջել է ավելի քան ութ տարվա ազատազրկում եւ ավելի քան 23 միլիոն եվրո տուգանք կոլումբիացի երգչուհի Շակիրայի համար՝ հարկերից խուսափելու գործով։

Դատավարությանն ընդառաջ դատախազությունը Շակիրային առաջարկել է հնարավոր գործարքի շրջանակներում ազատազրկումը փոխարինել տուգանքով։

Մեղադրող կողմը կարծում է, որ երգչուհին իր ժամանակի մեծ մասն անցկացրել է Բարսելոնայում՝ հաշվի առնելով նրա հարաբերությունները իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի պաշտպան Ժերար Պիկեի հետ։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 39076անգամ
Վերջին լուրեր