29 / Հուլիս / 2022 : 14-37

Սան Ֆրանցիսկոն արտակարգ դրություն է հայտարարել կապիկի ծաղիկի պատճառով

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել կապիկի ծաղիկի վարակի տարածման հետ կապված։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտնել է քաղաքապետ Լոնդոն Բրիդը։

Քաղաքապետը նշել է, որ Սան Ֆրանցիսկոն հունիսի 3-ին հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը, և այդ ժամանակվանից ի վեր դեպքերի թիվը շարունակում է աճել:

«Համարվում է, որ այս վիրուսից ընդհանուր բնակչության համար ռիսկը ցածր է, քանի որ դա COVID-19-ի նման օդակաթիլային ճանապարհով հեշտությամբ տարածվող հիվանդություն չէ։ Սակայն սա առաջին դեպքն է, երբ այն տարածվել է միանգամից շատ երկրներում, և մենք դեպքերի աճ ենք նկատում Սան Ֆրանցիսկոյում։


Հանգստյան օրերին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կապիկի ծաղիկի բռնկումը հանրային առողջության արտակարգ իրավիճակ է հայտարարել։ Այսօր մեր հանրային առողջապահության դեպարտամենտը միջոցներ է ձեռնարկում առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ հայտարարելու համար՝ օգնելու մեզ ավելի լավ պատրաստվել այս վիրուսի տարածմանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Անցյալ շաբաթ ԱՀԿ-ն կապիկի ծաղիկի բռնկումը հայտարարել է որպես հանրային առողջության արտակարգ իրավիճակ ամբողջ աշխարհում, սակայն նշվել է, որ բռնկումը չափավոր վտանգ է ներկայացնում աշխարհի բոլոր տարածաշրջանների համար, բացի Եվրոպայից: Միևնույն ժամանակ, ԱՀԿ-ն երկրներին խորհուրդ չի տալիս զանգվածային պատվաստումներ իրականացնել կապիկի ծաղիկի դեմ և դեռևս չունի տվյալներ, թե որքանով են արդյունավետ գործող պատվաստանյութերը այդ վիրուսի դեմ:

Կապիկի ջրծաղիկը հազվագյուտ վարակիչ հիվանդություն է, որն առավել տարածված է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Դրա ախտանշաններն են՝ սրտխառնոց, ջերմություն, ցան, քոր և մկանային ցավ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 8471անգամ
Վերջին լուրեր